Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Ոսկետափ բնակավայրի՝ Նոյի փողոցի 1 տան բնակիչ Հարություն Նորիկի Գևորգյանին (ծնված՝ 05.01.1971թ., անձնագիր՝ AU 0285070, տրված՝ 26.05.2021թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, 03-076-0063-0024, 03-076-0131-0101 և 03-076-0138-0038 կադաստրային ծածկագրերը կրող անշարժ գույքերի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 11.100 /տասնմեկ հազար հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |