Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Սամվել Աբրահամի Ղուկասյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0303-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0,78 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |