Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով ««Վեդի» ֆուտբոլային ակումբ» հասարակական կազմակերպության տնօրեն Գ.Մկրտչյանի 22 փետրվարի 2023 թվականի գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՚
1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Վեդի քաղաքային բնակավայրի Թումանյան փողոց 1-ին անցուղի 2 հասցեում գտնվող 03-004-0085-0012 կադաստրային ծածկագիրը կրող մարզադաշտը և կից տրիբունան անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել ««Վեդի» ֆուտբոլային ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ անորոշ ժամկետով:
2. Սահմանված կարգով ««Վեդի» ֆուտբոլային ակումբ» հասարակական կազմակերպության հետ կնքել տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: