Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Նելլի Հովհաննիսյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Նելլի Հովհաննիսյանին՝ Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Արարատյան փողոցի 112 հասցեում գտնվող գործող օբյեկտում տեղադրել արտաքին գովազդ (1քմ)՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում:
2.Անհատ ձեռնարկատեր Նելլի Հովհաննիսյանից որպես տեղական տուրք գանձել 2250 (երկու հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ հունիսի 30-ը: