«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21․06․2014թ․ ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ․ դեկտեմբերի 17-ին ժամը 15:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա «ԱՐՈՍԱ» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ ք․Երևան, Կարապետ Ուլնեցի 31/4) (այսուհետ՝ Նախաձեռնող) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Վեդիի ավագ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ 1-ին հանրային լսում։
Հանրային լսումների վերաբերյալ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Հանրային քննարման վերաբերյալ նյութերին կարող եք ծանոթանալ Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջում՝ www.vedicity.am, ինչպես նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ինչպես նաև ք․ Երևան Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011220215, ինչպես նաև կից փաստաթղթերում: