Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 25/02/2025 11:00
Վարող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի փետրվարի 25-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի Եկամուտների հաշվառման,հավաքագրման և առևտրի սպասարկման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գործառույթներից բխող գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի քարտուղարը, Բաժնի պետը և համայնքի վարչական տարածքում աղբահանության և խմելու ջրի դիմաց վճարների գանձման գործառույթները համակարգողները:

Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով ներկայացրեց խորհրդակցության օրակարգը, նշելով, որ ս/թ-ի հունվար և փետրվար ամիսներին աղբահանության և խմելու ջրի հավաքագրման աշխատանքներն արդյունավետ չեն կազմակերպվում, նշեց, որ անհրաժեշտ է հետևողական աշխատանքներ տանել սահմանված վճարների գանձման ուղղությամբ:

Բաժնի պետ Մ.Ղազարյանը ներկայացրեց ս/թ-ի հունվար և փետրվար ամիսների հավաքագրման ցուցանիշները, նշեց, որ հավաքագրման աշխատանքների ցածր ցուցանիշը պայմանավորված է հիմնականում բնակավայրերում փոստային կենտրոններում խմելու ջրի և աղբահանության վճարների վերաբերյալ համապատասխան հավելվածների բացակայությամբ կամ թերի աշխատանքով, որոշ դեպքերում էլ քաղաքացիների դժգոհությունը պայմանավորված է վճարվող գումարներից պահվող միջնորդավճարների չափով:

Հավաքագրողների կողմից հարց բարձրացվեց այն մասին, որ համայնքի տարածքում կան տնտեսվարող սուբյեկտներ և քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են մատուցված աղբահանության ծառայությունների դիմաց համապատասխան վճարումներ կատարելուց, խնդրեցին որպեսզի վերջիններիս նկատմամբ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner