Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 3-ի թիվ 17-Ա որոշումը և 2022 թվականի ապրիլի 7-ի թիվ 14 արձանագրությունը,համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2022 թվականի ապրիլի 16-ին, ժամը 11։00-ին։
2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքային մշակույթի տան մեծ դահլիճում (հասցե՝ ք. Վեդի, Թումանյան 4)։
3․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արարատի մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու, համայնքի ազգաբնակչության ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլն:
4․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման պատասխանատվությունը դնել Վեդու համայնքապետարանի աշխատակազմի վրա։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|