Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Ոսկետափի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները կատարող Անուշ Լևոնի Հովհաննիսանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 18-ի՝ «Համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական և արտադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ծառայություններից օգտվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մասին» N 2154-Ա որոշմամբ հաստատված հավելված 7-ի 5-րդ կետի գործողությունը դադարեցնել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: