Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի՝ «Վեդի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմը հաստատելու մասին» N 192-Ա որոշմամբ հաստատված Հավելված N 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. Հավելված 1-ի՝ 5-րդ կետի գործողությունը դադարեցնել.
1.2. Հավելված 2-ի՝ 5-րդ կետում՝ «Նորիկ Վարդանյան» բառերը փոխարինել «Զավեն Հակոբյան» բառերով.
1.3. Հավելված 2-ի՝ 6-րդ կետում՝ «գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «բաժնի պետ» բառերով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: