Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ-ի մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Մարտին Մեսրոպի Պետրոսյանի 20.11.2023թ-ի /մտից՝ թիվ 8870/ դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 70/4 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0026-0076 կադաստրային ծածկագիրը կրող, Մարտին Մեսրոպի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշակության հողամասում երկհարկանի հասարակական շինություն կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ-ի մարտի 15-ի 596-Ն որոշման պահանջների համաձայն՝ կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: