Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, Վեդի համայնքի ավագանու կողմից գումարված 2024 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Տիգրան Նահապետյանը տեղեկացրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին միայն 2024 թվականի նոյեմբերի 27-ին գումարված նիստից բացակայելու մասին, ինչն արձանագրվել է նաև գումարված հերթական նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում, հաշվի առնելով Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հունվարի 9-ի գրությամբ ներկայացված ժամկետում Տիգրան Նահապետյանի կողմից 2025 թվականի հունվարի 13-ին ներկայացված դիմումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականին գումարած հերթական նստաշրջանի ընթացքում, 2024 թվականի նոյեմբերի 27-ի, դեկտեմբերի 25-ի ավագանու հերթական նիստերից ու քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Տիգրան Նահապետյանի բացակայությունները համարել հարգելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |