Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.2 կետով, 31-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Լանջանիստ բնակավայրում վարչական ղեկավար ունենալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |