Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի՝ Միքայել Սարիբեկի Առաքելյանի դիմումը` համայնքի ավագանին որոշում է
1. Թույլատրել քաղաքացի՝ Միքայել Սարիբեկի Առաքելյանի սեփականության իրավունքով պատկանող Վեդի համայնքի Պուշկինի փողոցի թիվ 1/22 հասցեում, 03-004-0026-0143 կադաստրային ծածկագրով 0,0096 հա հասարակական կառուցապատման հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Պուշկինի փողոցի 1/10 հասցեում գտնվող 03-004-0026-0153 կադաստրային ծածկագրով 0,00440 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով, որը կազմում է 82619 (ութանասուն երկու հազար վեց հարյուր տասնինը ) դրամ, օտարել քաղաքացի Միքայել Սարիբեկի Առաքելյանի հողամասի ընդլայնման նպատակով: