Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով քաղ. Դավիթ Դերենիկի Գրեյանի 08.07.2022 թվականի թիվ 3842 դիմումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի 03-095-0321-0010 կադաստրային ծածկագիրը կրող, Դավիթ Դերենիկի Գրեյանին սեփականության իրավունքով պատկանող, 0,29122 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտնեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքից 0,1 հա-ի նպատակային և գործառնական նշանակությունը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |