Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 3-ի թիվ 17-Ա որոշումը և 2022 թվականի ապրիլի 7-ի թիվ 14 արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը՝ մինչև Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի հաստատումը՝ հետևյալ կարգով.
Համայնքի ղեկավարն իր լիազորություններն ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում համայնքի բնակիչներին տրված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով Հայաստանի հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.
Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:
2.Բնակիչներին տրված երդմամբ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը համարվում է լիազորությունները ստանձնած:
|