Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Լաերտ Արտեմի Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի՝ 03-014-0121-0072, 03-014-0121-0073, 03-014-0121-0074, 03-014-0121-0075 և 03-014-0121-0076 կադաստրային ծածկագրերը կրող անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորին տրամադրել՝ Վեդի համայնք, Արալեզ բնակավայր, Վ. Մամիկոնյան փողոց, 20-28 հողամաս հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր` 03032CFWJBTJ/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Լաերտ Մանուկյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։