Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման պահանջների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրում գտնվող, 03-076-0045-0005 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ կառույցների պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով սեփականատեր Լուսինե Գագիկի Զաքարյանի /ծնված՝ 26.11.1975թ./ դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության, Արարատի մարզի, Վեդի համայնքի, Ոսկետափ բնակավայրում գտնվող, 03-076-0045-0005 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների՝ 0,12քմ պարիսպի, 42.00քմ բաց պատշգամբի, 2.39քմ պարիսպի, 119.60քմ բնակելի տան, 54.24քմ նկուղի, 3.76քմ պարիսպի նկատմամբ ճանաչել քաղաքացի Լուսինե Գագիկի Զաքարյանի սեփականության իրավունքը:
2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023W9PP4Y/:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը սահմանել՝ բնակելի տուն, նկուղ, բաց պատշգամբ՝ 215,84x1028=221884 ՀՀ դրամ, օժանդակ շինություններ՝ 6.27x616.8=3867 ՀՀ դրամ: Ենթակա է վճարման ընդամենը 225751 ՀՀ դրամ:
4. Լուսինե Գագիկի Զաքարյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար նախատեսված գումարը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 304 հաշվեհամարին։ Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:
6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։