Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Արմեն Մովսեսի Ամիրյանի դիմումը, որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի 03-014-0135-0002 ծածկագիրը կրող /վկայական 0170284/ գյուղատնտեսական նշանակության 0.682հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա կորիզավոր/դեղձ/ այգու /Մերձարաքսյան 3-րդ խումբ/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: