Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, 26-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արտակ Վալերիկի Երեմյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացի Արտակ Վալերիկի Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0003-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0,13444 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (այլ հողատեսք) նպատակային և գործառնական նշանակությունը պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ չրի արտադրամաս կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |