Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 730-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2025 թվականի N 730-Ա

ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-004-0135-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզի, տեղագրական հանույթի ճշգրտումից և չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծի տվյալները, այն, որ Վեդի քաղաքային բնակավայրի՝ 03-004-0135-0006 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.13769 հա, որը փաստացի տիրապետվում է քաղաքացիներ՝ Պետիկ Նորիկի Դավթյանի, Հասմիկ Արամայիսի Դավթյանի, Շուշիկ Պետիկի Դավթյանի, Նուշիկ Պետիկի Դավթյանի և Ազնիվ Պետիկի Դավթյանի կողմից, հիմք ընդունելով այն, որ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված եզրակացության համաձայն նշված հողամասում առկա շենքեր շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով քաղաքացի Պետիկ Նորիկի Դավթյանի /ծնված՝ 01.06.1952թ./ դիմումը՝ որոշում եմ․

1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0135-0006 ծածկագիրը կրող սահմանազատված 0․13769 հա հողամասից 0.08 հա մակերեսով հողամասը համաձայն՝ ՀՀ Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջների անհատույց ճանաչել քաղաքացիներ՝ Պետիկ Նորիկի Դավթյանի, Հասմիկ Արամայիսի Դավթյանի /ծնված՝ 29.01.1953թ./, Շուշիկ Պետիկի Դավթյանի /ծնված՝ 02.12.1971թ./, Նուշիկ Պետիկի Դավթյանի /ծնված՝ 09.10.1974թ./ և Ազնիվ Պետիկի Դավթյանի /ծնված՝ 03.10.1975թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

2. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0135-0006 կադաստրային ծածկագիրը կրող, 0.08 հա հողամասից ավել օգտագործվող` 0.03 հա չկառուցապատված հողամասի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել քաղաքացիներ՝ Պետիկ Նորիկի Դավթյանի, Հասմիկ Արամայիսի Դավթյանի, Շուշիկ Պետիկի Դավթյանի, Նուշիկ Պետիկի Դավթյանի և Ազնիվ Պետիկի Դավթյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, իսկ 0․02769 հա մակերեսով հողամասը օրենքի ուժով տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 100%-ի չափով, որը կազմում է՝ 519935 ՀՀ դրամով օտարել քաղաքացիներ՝ Պետիկ Նորիկի Դավթյանին, Հասմիկ Արամայիսի Դավթյանին, Շուշիկ Պետիկի Դավթյանին, Նուշիկ Պետիկի Դավթյանին և Ազնիվ Պետիկի Դավթյանին։ Նշված գումարը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:

3․ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0135-0006 ծածկագիրը կրող, հողամասում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված՝ բնակելի տան, ծածկի, անասնաշենքի, զուգարանի և պարիսպի նկատմամբ վերականգնել քաղաքացիներ՝ Պետիկ Նորիկի Դավթյանի, Հասմիկ Արամայիսի Դավթյանի, Շուշիկ Պետիկի Դավթյանի, Նուշիկ Պետիկի Դավթյանի և Ազնիվ Պետիկի Դավթյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով:

4. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

5. Քաղաքացիներ՝ Պետիկ Նորիկի Դավթյանի, Հասմիկ Արամայիսի Դավթյանի, Շուշիկ Պետիկի Դավթյանի, Նուշիկ Պետիկի Դավթյանի և Ազնիվ Պետիկի Դավթյանի կողմից 0․02769 հա հողամասի օտարման արժեքը վճարելուց հետո սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:

6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Պետիկ Նորիկի Դավթյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner