Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 28-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով «ՍԵՎ ԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող օգտակար հանածոյի /ավազակոպճագլաքար/ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին հրավիրված հանրային քննարկման (1-ին լսում) արդյունքները՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «ՍԵՎ ԱՎԱԶ» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Եղեգնավան, Մաշտոցի փ, տ.19) կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող օգտակար հանածոյի /ավազակոպճագլաքար/ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ նախատեսվող գործունեությանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող հինգերրորդ օրը: |