Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 126-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2024 թվականի N 126-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՆՇԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, հաշվի առնելով այն փաստը, որ Վեդի համայնքի ավագանու կողմից գումարված 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2024 թվականի հուլիսի 9-ի գրությամբ ներկայացված ժամկետում Նշան Հակոբյանի կողմից չի ներկայացվել «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 120-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ավելին, Վեդի համայնքի ավագանու հերթական նիստերից բացակայելու պատճառների մասին Նշան Հակոբյանը չի տեղեկացրել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչն արձանագրվել է նաև գումարված հերթական նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականին գումարած հերթական նստաշրջանի ընթացքում, 2024 թվականի փետրվարի 15-ի, ապրիլի 10-ի, մայիսի 8-ի, հունիսի 5-ի, հունիսի 26-ի ավագանու հերթական նիստերից ու քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նշան Հակոբյանի բացակայությունները համարել անհարգելի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -12

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -9

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.70 Կբ)
(13.03 Կբ)
(12.94 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner