Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2014 թվականի N 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 28-րդ կետի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում «ԱՐՄԵՆ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի Գոռավան բնակավայրի վարչական տարածքում՝ Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի «Սալաքար» տեղամասի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 29-ին հրավիրված հանրային լսման (1-ին լսում) արդյունքները՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «ԱՐՄԵՆ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Արարատյան մարյուղի 5) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի Գոռավան բնակավայրի վարչական տարածքում՝ Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի «Սալաքար» տեղամասի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Ուժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 13-ի N 34-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող հինգերրորդ օրը: |