Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 153-Ա որոշման դրույթներով և հիմք ընդունելով «Բիզնես էքսպերտ» ՍՊԸ-ի /վկայական՝ N ԳԳ-2022-16/ կողմից 2023 թվականի հոկտեմբերի 9-ին տրված գնահատման հաշվետվությունը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 2013 թվականի արտադրության FORD մակնիշի FOCUS 2.0 տիպարի 523 CP 61 հաշվառման համարանիշի (նույնացման համար՝ IFADP3F27DL247081) տրանսպորտային միջոցը աճուրդային կարգով օտարել:
2. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 2 100 000 /երկու միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |