|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հոկտեմբերի 2025 թվականի N 95-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԷԴԳԱՐ ԻՍՊԻՐՅԱՆԻ՝ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, հաշվի առնելով այն փաստը, որ Վեդի համայնքի ավագանու կողմից 2025 թվականի առաջին նստաշրջանի ընթացքում գումարված հերթական նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հուլիսի 2-ի թիվ 2293 գրությամբ ներկայացված ծանուցման ժամկետում, ինչպես նաև ծանուցումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/ տեղադրվելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում Էդգար Իսպիրյանի կողմից չի ներկայացվել «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 120-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2025 թվականի հերթական նստաշրջանի ընթացքում 2025թ-ի ապրիլի 16-ին, մայիսի 21-ին և հունիսի 18-ին գումարված ավագանու հերթական նիստերից և քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Էդգար Իսպիրյանի բացակայությունները համարել անհարգելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -13 ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆԱՐԻՆԵ | Դեմ -9 ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(12.67 Կբ)
|
 |
(16.25 Կբ)
|
 |
(12.96 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|