Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Գոռ Խաչիկի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0416-0004 ծածկագիրը կրող /վկայական 1724154/ գյուղատնտեսական նշանակության 0.616հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա կորիզավոր /դեղձ/ այգու /Մերձարաքսյան 3-րդ խումբ/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: