Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Գարիկ Նորիկի Վարդանյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի՝ 03-004-0118-0006 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքին տրամադրել՝ Վեդի համայնք, Վեդի քաղաքային բնակավայր, Ա. Գուբուշկինի փողոց, 10 հողամաս հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011JBVFNRY/:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գարիկ Վարդանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։