Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին>Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել ավագանու նիստի օրակարգը հետևյալ հարցերով և հաջորդականությամբ
1. Վեդու քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 70 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Զեկ. Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
2. 2021թ. 3-րդ եռամսյակի բյուջեի կատարման վերաբերյալ հաղորդումը հաստատելու մասին:
Զեկ. Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ
3. Վեդու քաղաքային համայնքի 2021թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին:
Զեկ. Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ
4. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
Զեկ. Հ.ՆԱԶԱՐՅԱՆ
5. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Թումանյան փողոցի 2/12 հասցեում գտնվող Ռուբիկ Սուրենի Ավագյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը և զբաղեցրած հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին:
Զեկ. Հ.ՆԱԶԱՐՅԱՆ
6. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Արարատյան փողոցի 54/19 հասցեում գտնվող Յուրիկ Հայկազունու Նիկողոսյանի կողմից ինքնակամ կառուցված առևտրի սրահը և զբաղեցրած հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին:
Զեկ. Հ.ՆԱԶԱՐՅԱՆ