Ս/թ-ի նոյեմբերի 8-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի քարտուղարը, Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետը և նույն բաժնի գլխավոր մասնագետը (գնումների գծով):
Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով անրադարձավ բաժնի կողմից կատարման ենթակա հանձնարարականների կատարման ընթացքին, նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել մինչև տարվա վերջ կատարման ենթակա հանձնարարականների թիվը նվազեցնելու, ինչպես նաև բաժնի առջև ծառացած մյուս խնդիրների լուծման ուղղությամբ:
Համայնքի ղեկավարը անրադարձավ նաև բաժնի կողմից աշխատանքային կարգապահության պահպանմանը, նշելով որ ինքը ևս հետևողական է լինելու աշխատակազմում ներդրված աշխատանքային կարգապահության պահպանմանը, իսկ այն աշխատակիցները, ովքեր կխախտեն գործատուի կողմից սահմանված աշխատանքային կարգապահության կանոնները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության:
Նիստի ավարտին համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |