Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 220
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 5
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-004-0084-0063 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ, 5-րդ ենթակետերով և 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 2/փ-398 եզրակացությունը, Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 9-ի N 129-Ա որոշումը, Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը և «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Դավիթ Մանվելի Ղազարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 03-004-0084-0035 կադաստրային ծածկագիրը կրող 0.306 հա, 03-004-0084-0039 կադաստրային ծածկագիրը կրող 0.12128 հա և 03-004-0084-0057 կադաստրային ծածկագիրը կրող 0.5031 հա մակերեսներով հողամասերին կից Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Ա. Եղյան փողոց 28/3 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0084-0063 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.15336 հա մակերեսով հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի կարգով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից հողամասերի սեփականատեր՝ «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին։

2. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Ա. Եղյան փողոց 28/3 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0084-0063 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.15336 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմում է 2 879 641 /երկու միլիոն ութ հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Վեդու համայնքապետարանի 900 425 102 143 հաշվեհամարին:

3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner