Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 5
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-004-0084-0063 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ, 5-րդ ենթակետերով և 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 2/փ-398 եզրակացությունը, Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 9-ի N 129-Ա որոշումը, Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը և «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Դավիթ Մանվելի Ղազարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 03-004-0084-0035 կադաստրային ծածկագիրը կրող 0.306 հա, 03-004-0084-0039 կադաստրային ծածկագիրը կրող 0.12128 հա և 03-004-0084-0057 կադաստրային ծածկագիրը կրող 0.5031 հա մակերեսներով հողամասերին կից Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Ա. Եղյան փողոց 28/3 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0084-0063 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.15336 հա մակերեսով հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի կարգով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից հողամասերի սեփականատեր՝ «ՎԵԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին։

2. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Ա. Եղյան փողոց 28/3 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0084-0063 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.15336 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմում է 2 879 641 /երկու միլիոն ութ հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Վեդի համայնքապետարանի 900 425 102 143 հաշվեհամարին:

3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner