Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1774-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N 1774-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» թիվ 117-Ն, Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզի, տեղագրական հանույթի ճշգրտումից և չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծի տվյալները, հաշվի առնելով, որ Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0070-0002 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.07917հա, որը փաստացի տիրապետվում է քաղաքացիներ՝ Սամվել Մյասնիկի Հակոբյանի /ծնված՝ 14.02.1960թ./, Շահսանամ Հակոբի Հակոբյանի /ծնված՝ 13.04.1965թ./, Գագիկ Սամվելի Հակոբյանի /ծնված՝ 06.06.1984թ./, Անուշ Սամվելի  Հակոբյանի /ծնված՝ 11.07.1987թ./ և Միսակ Սամվելի Հակոբյանի /ծնված՝ 28.02.1990թ./  կողմից, որ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված եզրակացության համաձայն նշված հողամասում առկա են՝ բնակելի տուն, ծածկ, բաղնիք, օժանդակ շինություն , կիսակառույց, ծածկ, օժանդակ շինություն, ջերմոց և պարիսպ, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Մյասնիկի Հակոբյանի  դիմումը՝ որոշում եմ․

1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0070-0002 կադաստրային ծածկագիրը կրող սահմանազատված 0.07917հա  հողամասը ՀՀ Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման համաձայն անհատույց ճանաչել՝ Սամվել Մյասնիկի Հակոբյանի, Շահսանամ Հակոբի Հակոբյանի, Գագիկ Սամվելի Հակոբյանի, Անուշ Սամվելի Հակոբյանի և Միսակ Սամվելի Հակոբյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ ըստ ժառանգության իրավունքի վկայագրի:

2. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0070-0002 կադաստրային ծածկագիրը կրող հողամասում առկա, մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված՝ բնակելի տան, ծածկի, բաղնիքի, օժանդակ շինության , կիսակառույցի, ծածկի, օժանդակ շինության, ջերմոցի և պարիսպի նկատմամբ վերականգնել քաղաքացիներ՝ Սամվել Մյասնիկի Հակոբյանի, Շահսանամ Հակոբի Հակոբյանի, Գագիկ Սամվելի Հակոբյանի, Անուշ Սամվելի Հակոբյանի և Միսակ Սամվելի Հակոբյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

3. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի հատակագծով:

4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

5. Սույն որոշուն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner