Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին» N 110-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1.1. Որոշման 1.5. կետի գործողությունը դադարեցնել:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ապահովել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |