Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 29-ի «Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 99-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարտին Վարդանյանի անվան «Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարտին Վարդանյանի անվան «Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մարտին Վարդանյանի անվան Վեդի համայնքի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն».
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաստատել «Մարտին Վարդանյանի անվան Վեդի համայնքի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |