Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․ 1․ Տալ համաձայնություն` Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի գերեզմանատունն ընդլայնելու նպատակով նույն բնակավայրում գտնվող, Թովմաս Մայիսի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, 0,08 հա մակերեսով, 530000 /հինգ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 03-071-0108-0005) ձեռքբերման մասին Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2․ Հողամասի ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարել համայնքի բյուջեի միջոցներով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |