Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 08-ի N 152-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Վարդուհի Թովմասովայի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Վարդուհի Թովմասովային տալ՝ Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի, Ավ.Թովմասյան փողոց 21 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն,առևտրի սրահ) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար:
2.Անհատ ձեռնարկատեր Վարդուհի Թովմասովայից որպես տեղական տուրք գանձել՝ 10400 (տասը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրերի առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: