Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի՝ «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանի 21-րդ կետի պահանջներով՝ որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Վեդի համայնքի Արալեզի «Արեգակ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եռամսյա ժամկետում հայտարարել նոր մրցույթ:
2․ Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել եռամսյա ժամկետում նոր մրցույթի անցկացման հետ կապված անհրաժեշտ գործողությունների կատարումը:
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: