Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 01-ի՝ «Աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին» N 1692 որոշմամբ հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը.
1.1. Հավելվածի 4-րդ կետում՝ «Քրիստինե Նահապետյան- «ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել՝ «Հովսեփ Օհանյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: