Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ 2024թ-ի համար սուբվենցիա ստանալու նպատակով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող «Վեդի համայնքի Վանաշեն, Գոռավան և Շաղափ բնակավայրերի փողոցներում խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում» հայտը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |