Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով և հիմք ընդունելով «ՏԵՍԻԼ» ՓԲԸ տնօրեն Սիրվարդ Արամայիսի Այվազյանի դիմումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի 03-071-0115-0026 կադաստրային ծածկագիրը կրող 0,247 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ թռչնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |