Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով,Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 62 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Որոշման 3-րդ կետում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:
Թիվ 62 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությունով.
«4. Սահմանել, որ համայնքի կամավոր խնդիրները կարող են իրականացվել միայն պարտադիր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից բացի, հավելյալ ֆինանսական միջոցների առկայության դեպքում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: