Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 3 325 814 000 դրամ:
2) ծախսերի գծով՝ 3 325 814 000 դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի  բյուջեի վարչական մասը՝
1) եկամուտների գծով՝ 2 075 814 000 դրամ:
2) ծախսերի գծով՝ 2 075 814 000 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 202 371 500 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային  մասի ծախսերին 100 000 000  դրամ:

3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2023 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝
1) մուտքերի գծով՝ 1 350 000 000  դրամ:
2) ծախսերի գծով՝ 1 350 000 000 դրամ:
4. Հաստատել  հատված 1-ով նախատեսված 2023 թվականի համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1:
5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2023 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման համաձայն հավելված 2:
6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2023 թվականի  համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3:
7. 
Հաստատել հատված 4-ով նախատեսված 2023 թվականի  համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հավելված 4:
8. 
Հաստատել հատված 5-ով նախատեսված 2023 թվականի  համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները համաձայն հավելված 5:
9. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2023 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 6:
10. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև մինչև 15 % -ի չափով:
11. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(285.50 Կբ)
(24.89 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner