Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականությունը հանդիսացող գազատարները «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 192-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ որոշման 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6 և 1.7 կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
1.1 Գինեվետ բնակավայրի 5-րդ փողոցում (վկայական N 15102024-03-0036) առկա գազատարը՝ ընդհանուր երկարությունը 303 գծմ - որից d=76 մմ 271.5 գծմ, d=89 մմ 31.5 գծմ:
1.2 Նոր Ուղի բնակավայրի Կ. Հունանյան փողոցում (վկայական N 14102024-03-0047) առկա գազատարը՝ ընդհանուր երկարությունը 1499.5 գծմ - որից d=57 մմ 428.5 գծմ, d=76 մմ 14 գծմ, d=89 մմ 588 գծմ, d=108 մմ 444.5 գծմ, d=133 մմ 12.5 գծմ, d=159 մմ 12 գծմ և 1 հատ ՊԳԿԿ-50:
1.3 Արալեզ բնակավայրի Վ. Համբարձումյան փողոցում (վկայական N 14102024-03-0005) առկա գազատարը՝ ընդհանուր երկարությունը 778 գծմ - որից d=57 մմ 288 գծմ, d=76 մմ 233 գծմ, d=89 մմ 102 գծմ, d=108 մմ 120.5 գծմ, d=159 մմ 12.5 գծմ, d=57 մմ ս/գ 2 գծմ, d=63 մմ ս/գ 20 գծմ և 1 հատ ՊՉՀ:
1.4. Արալեզ բնակավայրի Ա. Խանջյան փողոցում (վկայական N 14102024-03-0031) առկա գազատարը՝ ընդհանուր երկարությունը 512 գծմ - որից d=57 մմ 217 գծմ, d=57 մմ ս/գ 2 գծմ, d=63 մմ ս/գ 31 գծմ, d=76 մմ 262 գծմ:
1.5 Այգավան բնակավայրի Գ. Նարեկացու, Հ. Բաղրամյան և Հ. Թումանյան փողոցներում (վկայական N 14102024-03-0040) առկա գազատարը՝ ընդհանուր երկարությունը 1597 գծմ - որից d=57 մմ 120 գծմ, d=76 մմ 1315 գծմ, d=89 մմ 162 գծմ:
1.6 Փոքր Վեդի բնակավայրի Հ. Թումանյան փողոցում (վկայական N 14112024-03-0085) առկա գազատարը՝ ընդհանուր երկարությունը 1005.5 գծմ - որից d=57 մմ 403.5 գծմ, d=76 մմ 378.5 գծմ, d=89 մմ 181.5 գծմ, d=159 մմ 42 գծմ և 1 հատ ՊՃԿԿ-50:
1.7 Վեդի քաղաքային բնակավայրի Արտակ Խաչատրյան, Գագիկ Բարսեղյան, Մանուկ Սահակյան, Լոլա Վարդանովա, Մանվել Ղահրամանյան, Գարեգին Նժդեհ, Վահագն Գասպարյան, Արմեն Բազոյան և Տիգրան Մեծ փողոցներում (վկայական N 26072024-03-0046) առկա գազատարը՝ ընդհանուր երկարությունը 7108.6 գծմ - որից d=57 մմ 2681.8 գծմ, d=76 մմ 1655 գծմ, d=89 մմ 413.5 գծմ, d=108 մմ 1295.3 գծմ, d=110 մմ 62 գծմ, d=133 մմ 514 գծմ, d=159 մմ 366 գծմ, d=219 մմ 100 գծմ, d=273 մմ 21 գծմ և 2 հատ ՊԳԿԿ-100:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: