Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 30-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը, «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /լիցենզիա՝ ՔՊԼ-000140, 1-ին դաս/ կողմից 2025 թվականի հունիսի 30-ին տրված N ՇՇՏՎՀԱ 25-3/08-0666 շենք-շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիսավան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 21-ի N 15 որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Արմանուշ Արարատի Լիպարիտյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի Նահապետ Քուչակ փողոց 1/1 հասցեում գտնվող, Արմանուշ Արարատի Լիպարիտյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփ. վկայական N 28092013-03-0031/, 03-084-0001-0010 կադաստրային ծածկագիրը կրող՝ արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության,արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0.07307 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության,բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման թիվ 28092013-03-0031 վկայականում արտացոլված 03-084-0001-0010-001 կադաստրային ծածկագիրը կրող /պահեստ/ 58.96 քմ մակերեսով շինության նպատակային նշանակությունը փոփոխել և դասել բնակելիի,իսկ 03-084-0001-0010-001 կադաստրային ծածկագիրը կրող /պահեստ/ 58.96 քմ մակերեսով շինության օգտագործման նպատակը առանց նախագծային փոփոխությունների փոփոխել և դասել բնակելի տան:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արմանուշ Արարատի Լիպարիտյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: