Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Լիլիյա Աշոտի Հովհաննիսյանի կողմից լիազորված անձ Ռուբեն Խաչիկի Հովհաննիսյանի 11.09.2023թ. դիմումը /մտից՝ 6889/՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի 03-008-0131-0028 կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր գործառնական նշանակության 0.1 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |