Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի Տիգրան Մեծի փողոց 24/1 հողամաս հասցեում գտնվող, 03-095-0040-0014 կադաստրային ծածկագիրը կրող, 0.18065 հա մակերեսով հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս, հիմք ընդունելով Ուրցաձոր համայնքի և Ալբերտ Սոկրատի Սարգսյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և Ալբերտ Սոկրատի Սարգսյանի դիմումը` Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի Տիգրան Մեծի փողոց 24/1 հողամաս հասցեում գտնվող, 03-095-0040-0014 կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.18065 հա մակերեսով հողամասը /Վկայական N 22052024-03-0024/ թույլատրել ուղղակի վաճառքի կարգով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 100 /հարյուր/ %-ի չափով /1 քմ-ը՝ 514.8 ՀՀ դրամ/, ընդհանուր 929986 /ինը հարյուր քսանինը հազար ինը հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել վարձակալ՝ Ալբերտ Սոկրատի Սարգսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |