Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի 03-034-0171-0032 կադաստրային ծածկագիրը կրող, պետական սեփականություն հանդիսացող 0,587 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի հողատեսքը փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության: |