Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայասանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սողոմոն Վարդանյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Սողոմոն Վարդանյանին՝ Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոց 44/1 հասցեում գտնվող տարածքում՝ 01.01.2025-28.02.2025թթ. (59 օր,3քմ) իրականացնելու բացօթյա առևտրի վաճառք:
2. Անհատ ձեռնարկատեր Սողոմոն Վարդանյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102309 հաշվեհամարին վճարել 61.950 (վաթսունմեկ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Սողոմոն Վարդանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: