Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով, որ Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի Բաղրամյան փողոց 5 շենք 18 բնակարան հասցեում ինքնակամ կառուցված բնակարանի կցակառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով քաղաքացի Խաչատուր Ներսեսի Սարգսյանի /ծնված՝ 01.07.1949թ․/ դիմումը և շահագրգիռ անձանց գրավոր համաձայնությունները՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության, Արարատի մարզի, Վեդի համայնքի, Լուսառատ բնակավայրի Բաղրամյան 5 շենքի 18 բնակարանին կից ինքնակամ կառուցված՝ բնակարան 60.33քմ, առկա 4 միավոր ինքնակամ բացված դուռ և պատուհանի փոփոխություն՝ արտաքին մակերեսով շինությունը ճանաչել օրինական։
2․Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը սահմանել՝ բնակարան՝ 60.33 x 308,4 = 18606 ՀՀ դրամ, առկա 4 միավոր ինքնակամ բացված դռան և պատուհանի փոփոխություն՝ 4x1028 = 4112 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 22718 ՀՀ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի բ) ենթակետի համաձայն բնակարանի ծավալից դուրս ինքնակամ կառուցված շինության զբաղեցրած պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցել տվյալ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
4. Վեդի համայնքի, Լուսառատ բնակավայրի, Բաղրամյան փողոց 5 շենքի 18 հասցեում գտնվող բնակարանի սեփականատեր Խաչատուր Ներսեսի Սարգսյանի սեփականություն հանդիսացող շինության օրինականացման համար սահմանված 22718 ՀՀ դրամը 30-օրյա ժամկետում Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 304 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
5. Անշարժ գույքի 60.33քմ ընդհանուր մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին՝ որպես անշարժ գույքի մեկ միավոր թողնել՝ Վեդի համայնք, Լուսառատ բնակավայր, Բաղրամյան փողոց 5 շենքի 18 բնակարան հասցեն:
6.Ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված շինության հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2022XLVKL8/:
7. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
9․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։