Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 29.06.2022 թվականի N67, 08.11.2023 թվականի N152-Լ որոշումները և անհատ ձեռնարկատեր Դիմա Հուսիկյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ․
1.Անհատ ձեռնարկատեր Դիմա Հուսիկյանին տալ՝ 2024 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում, Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան 38/1-4 հասցեում գտնվող գործող օբյեկտում (100-ից մինչև 200քմ, հիմնական շինություն) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Դիմա Հուսիկյանից որպես տեղական տուրք գանձել 31000 (երեսունմեկ հազար) ՀՀ դրամ՝ 2024 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը: